«Գորիս»-ի մասնաճյուղի կառավարիչը խախտումներ է թույլ տվել
Արդշինինվեստբանկը տեղեկացնում է, որ աշխատանքային զանցանքները բացառելու նպատակով իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի «Գորիս»-ի մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանի կողմից մասնաճյուղում պարբերաբար կատարած խախտումները:
Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել բանկի Գորիսի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել