HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծ` բժշկական կենտրոնի մոտ

«Աշտարակ» բժշկական կենտրոնից մի քանի օր առաջ ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի 2-րդ և 3-րդ կողոսկրերի վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա Վահան Գ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նշված բժշկական կենտրոնի մուտքի մոտ Վահան Գ.-ին ծեծի էր ենթարկել և վնասվածքներ պատճառել ոմն Հոսո: 

Վահան Գ.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 24-ամյա Հովսեփ Մ.-ն և տվել ինքնախոստովանական բացատրություն, որ օգոստոսի 15-ին Վահան Գ.-ին ծեծի է ենթարկել և վերջինիս պատճառել վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter