HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

86 տարեկան Ամալյա տատիկը խնամում է թոռներին միայնակ

amalia_20050986-ամյա Ամալյա Եղիազարյանը հինգ տարի է` թոռներին մենակ է խնամում: Տղան կյանքից հեռացել է 10, իսկ հարսը` հինգ տարի առաջ: Նրանց մահից հետո առանց այն էլ ծանր պայմաններում գոյատևող ընտանիքի դրությունն ավելի է վատանում: Հինգ թոռների խնամակալության ներքո հայտնված Ամալյա տատիկը, չնայած որ ինքն անձամբ խնամքի կարիք ունի, գերադասում է չխոսել իր հիվանդությունների մասին: Նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է թոռներին, որոնցից երեքը` աղջիկները, հիվանդ են ի ծնե: 29-ամյա Ամալյան, 25-ամյա Մարիամը և 23 տարեկան Սաթենիկը մտավոր հետամնացներ են. բժշկական ձևակերպմամբ` տառապում են դեբիլությամբ արտահայտված օլիգոֆրենիայով: Իսկ Մարիամի մոտ առկա է նաև շիզոֆրենիա: Աղջիկների խնամքը, դեղորայքը ժամանակին տալն ու մշտապես տեսադաշտում պահելը` ծեր  կինն իր սուրբ պարտականությունն է համարում : amalia1«Եթե առողջ լինեին, աշխատանքի մի տեղ կգտնեին, գլուխները կպահեին, բայց անբուժելի հիվանդ են: Ճիշտ ա, ես էլ առողջություն չունեմ, բայց տրտնջալու իրավունք էլ չունեմ: Իմ թոռներն են. ըտենց են ծնվել, ըտենց էլ ապրում են: Քանի ուժերս չեն դավաճանել, պիտի պահեմ-պաշտպանեմ նրանց, իսկ թե ինչ կլինի ինձանից հետո`կամքն աստծոնն է»,- ասաց 86-ամյա կինը: Քույրերը հաշմանդամության թոշակ են ստանում` 8000-ական դրամ: 20.000 դրամ էլ Ամալյա տատիկի թոշակն է: Ամսական 44.000 դրամն այն հաստատուն  գումարն է, որ ստանում է ընտանիքը, բայց, որը նրանց չի բավարարում գոնե մի քանի օր: «Էնքան պարտք ունենք խանութին, որ եթե ամեն ամիս գոնե մի քանի դրամ չտանք`վստահություններս կկորցնենք ու  էլ հաց չեն տա: Պարտքն էլ  որ տալիս ենք, էլ ձեռներս փող չի մնում»,-ասաց Ամալյա տատիկը: Իսկ տղաները, թեև հիվանդ չեն և, այդ առումով  ծեր կնոջ համար հոգսեր չեն պատճառում, բայց տատիկին հոգսից ազատել էլ չեն կարողանում: Բանակից երկու տարի առաջ վերադարձած Ալեքսանն ասում է, որ ուժը տեղն է, աշխատել, ընտանիքին  ծանր վիճակից հանել է ուզում, բայց աշխատանք չի գտնում: «Սեզոնը որ բացվում ա, մասնավոր շինարարություններում մեկ-մեկ աշխատանք տալիս են. հող ու ցեմենտ եմ կրում: Եթե անցած տարի ամբողջ օրն աշխատում էի 4-5.000 դրամով, հիմա 2.000 են տալիս: Էդ 2.000-ով ոնց ապրենք»,- ասաց Ալեքսան Եղիազարյանը: Ավագ եղբայրը`Հայկը, տանը չէր. «Գնացել ա աշխատանք ճարելու: Օրը բացվում ա, թէ չէ` տնից դուրս ա գալիս, որ մի գործ ճարի, բայց էլի դատարկ տուն ա գալիս»,-ասաց Ամալյա տատիկը, ով անընդհատ ներսուդուրս  էր անում` ակնհայտորեն ցուցադրելով, որ սպասում է  ինչ որ մեկին: tati-mariamԿրտսեր թոռնուհուն` Սաթենիկին  էր սպասում. պարզվեց, ընտանիքի ուտելու ժամն է, իսկ կերակուրն ուշանում է: Կերակուրը` մեկ կաթսա տաք ճաշը, ընտանիքի համար ապահովում է եկեղեցին, իսկ թոռը`Սաթենիկը, ամեն օր այն  ստանում է Մայր Աթոռի ճաշարանից ու տուն բերում: «Անհանգստանում եմ, մի բան էղած չլնի…էսքան չէր ուշացել: Խեղճ  էրըխեն մեր ճաշը հասցնողն  ա… Եկեղեցուց էլ շատ շնորհակալ եմ. եթե  խեղճերիս  ձեռ չմեկներ, կկոտորվեիք»,-ասաց տատիկը: Եղիազարյանների բազմանդամ ընտանիքը շաբաթվա հինգ օրն օգտվում է եկեղեցու ճաշարանից: Ամայլա տատիկը տանը կերակուր է պատրաստում միայն շաբաթ և կիրակի օրերին: Թեև պատրաստելն այս ընտանիքի դեպքում բարձր է ասված, որովհետև չունեն նաև դրա հնարավորությունը: Նախ, որովհետև  երկու ամիս առաջ գազն են անջատել`39.000 դրամ պարտքի համար և հետո`սպառվել է սննդի վերջին պաշարը: Տարեց կինն ու միջնեկ թոռնուհին`Մարիամը , պատրաստվում էին հարևան դաշտերը բանջար հավաքելու գնալ, որ գոնե մեկ-երկու օրվա  ուտելիքն ապահովեն: Իսկ գազի փոխարեն կօգտվեն  վառարանից, որի  պատասխանատվությունը Մարիամի վրա է: Վառարանում մշտապես կրակ ունենալու համար աղջիկն օրը երկու անգամ խանութից-խանութ է մտնում` թուղթ և այրվող այլ անպետք իրեր հայթայթում: «Խանութներում ինձ արդեն ճանաչում են: Դատարկված ապրանքների կարդոնից տուփերը պահում են, որ գնամ` հավաքեմ-բերեմ»,-ասաց Մարիամը` քիչ առաջ ներկրած թղթի  պաշարը տեղավորելով տան մի անկյունում: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter