HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ավելի քան 2,5 կգ թմրանյութ

Երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, 62-ամյա Ռաֆայել Պ.-ի բնակարանի խուզարկությամբ խորդանոցի պահարանի դարակից հայտնաբերել են «ՌԵԴԻ» յուղի պլաստմասսաե 3 տարա` մոտ 470 գ կանաչ գույնի կանեփանման չորացված զանգվածով, իսկ տանը հարակից ծաղկանոցից` մոտ 2100 գ կանեփի կանաչ թփեր: 

Ըստ Ռաֆայել Պ.-ի հայտարարության` հայտնաբերված կանեփանման չորացված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը ս/թ ապրիլ-հունիս ամիսներին իր տան ծաղկանոցում աճեցրել, մշակել և պատրաստել է իր օգտագործման համար:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter