Սերժ Սարգսյանն հյուրընկալել է Շարլ Ազնավուրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս ,Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին:
Նախագահ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը եւ անգնահատելի համարել նրա ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ եւս վերահստատել են, որ Հայաստանը Սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց` բոլորովին այլ:
Մեծանուն երգիչն ասել է, որ 21 տարվա ընդմիջումից հետո այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ խիստ տպավորված է:
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին:
Ի դեպ, Երեւանում կառուցվում է Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը, որտեղ օրերս եղել է Նախագահ Սերժ Սարգսյանը` տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել