Ասրյանը հերքել է
Թերթի տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու հարցն արդեն որոշված է, դա տեղի կունենա մինչև հունիսի 10-ը: Որպես հավանական թեկնածու նշվում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի անունը: Թերթի աղբյուրը նշում է, որ այս հարցում ակտիվ է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ծնունդով գորիսեցի Խաչիկ Ասրյանը, որը ստորագրություններ է հավաքում ընդդեմ Լիսկայի:
Թերթը կապվել է Ասրյանի հետ, ով ջանադրաբար հերքել է այդ լուրը, ասելով, որ նման բան իր մտքով ոչ անցել է, ոչ փորձել է: Առավել ևս` Մաքսիմի տղայի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել