Կիրո Մանոյանն անդրադարձել է ճաշկերույթին չմասնակցելու հայտարարությանը
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն խիստ գնահատականներով հայտարարություն է ընդունել, որտեղ մերժել է կազմակերպության մասնակցությունը Լոս Անջելոսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին։ Այս կապակցությամբ ՀՅԴ մամլո դիվանը մեկնաբանություն է խնդրել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից:
Վերջինս մասնավորապես ասել է. «Հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ թերեւս արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցն մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է։
Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ՝ առիթը պետք է օգտագործենք, մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում, նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել