HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբդուլլահ Գյուլը` ադրբեջանական ապատեղեկատվության զոհ

azg8Մայիսի 16-ին ադրբեջանական «1 news.az» կայքը տեղեկատվություն է տարածել, ըստ որի` Թուրքիայի նախագահ Գյուլը Սիրիայում իբր հայտարարել է, թե Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի տարածքներից եւ Հայաստանի առջեւ կբացվեն շատ նոր հնարավորություններ: Սա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հորինած կեղծիքն է եւ չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական կայքը հղում է անում երեւի թե միայն իրեն հայտնի թուրքական լրատվամիջոցներին, այնինչ որեւէ թուրքական լրատվամիջոցի լրահոսում նման տեղեկատվություն չկա: Ավելին` Սիրիայում Թուրքիայի նախագահի արած հայտարարություններն ու մեկնաբանությունները տեղադրված են Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջում` www. tccb.gov.tr,որտեղ ադրբեջանական կայքի մեջբերած հայտարարությունը նույնպես բացակայում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter