HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուգահեռ նախաձեռնություններ ԵԽԽՎ-ում

hj11Մինչ ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը փորձում է հասնել նրան, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր` քաղբանտարկյալների խնդրով համազեկուցող կնշանակվի, ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակներից մեկը ևս  նման նախաձեռնություն է հանդես բերել: Ինչպես երեկ թերթի հետ զրույցում փոխանցեց Արման Գրիգորյանը, ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը մայիսի 5-ին դիմում է ներկայացրել` ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրով հատուկ զեկուցող նշանակելու հարցը ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ: Ընդ որում, ինչպես նշեց Գրիգորյանը, ներկա պահին փոքր չէ հնարավորությունը, որ հարցը կընդգրկվի ԵԽԽՎ հաջորդ նստասշրջանի օրակարգում, թեև դա չի նշանակում, որ նոր համազեկուցող անպայման նշանակվի: Դրան հասնելու համար ադրբեջանցի պատվիրակները պետք է լիագումար նիստից առաջ հնարավորինս շատ պատգամավորների հանդիպեն և համոզեն վերջիններին` նիստում քվեարկել իրենց նախաձեռնության համար: Ու թեև ակնհայտ է, որ ադրբեջանցի պատվիրակների իրական ցանկությունը հայ քաղբանտարկյալներին օգնելը չէ, սակայն չի բացառվում, որ նրանք կարողանան հասնել իրենց նպատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter