
Թերթի տեղեկություններով` շաբաթ օրը` մայիսի 16-ին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Գագիկ Վարդանյանը, նրա օպերգծով տեղակալ Արմեն Գալստյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Աբրահամյանը:
Ոստիկանապետի հրամանով համայնքի ոստիկանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բեգլարյանը: «Առավոտի» տեղեկություններով` ոստիկանապետի հիշյալ հրամանի պատճառն այն է, որ հիշյալ անձինք որեւէ կերպ չեն միջամտել օրերս ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ Քանաքեռ համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել