HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստացել է ազատ արձակել

chi14Քաղբանտարկյալների ազատ արձակման թեման դարձյալ սկսել է ավելի ակտիվ քննարկվել իշխանական կուլիսներում: Եթե մինչ օրս խոսվում էր քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտության մասին, բայց որևէ իրագործելի տարբերակ չէր մատնանշվում, ապա այսօր արդեն այդ խնդիրը չկա. վերջնականապես որոշվել է կիրառել համաներում: Ճիշտ է` Սերժ Սարգսյանի համար բավականին ընդունելի էր Երկրապահ կամավորականների միության դիմումի հիման վրա ազատամարտիկ քաղբանտարկյալաներին ազատ արձակելու տարբերակը, բայց դա չստացվեց, քանի որ քաղբանտարկյալներից որևէ մեկը չի վստահում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին` որպես բանակցողի: Ուստի նմացել է միայն համաներման տարբերակը: «ՉԻ» աղբյուրները տեղեկացնում են, որ մայիսի 9-ի տոնակատարության համար Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը բանականին նեղ շրջապատում կրկին ասել է, որ շուտով համաներում կհայտարարի և բաց կթողնի բանտարկյալներին: Խոսակցությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որըշատ մտահոգ է, որ ազատամարտիկները կալանքի տակ են, և բամիցս խոսել է այդ մասին Սերժ Սարգսյանի հետ: Այնտեղ էեղել նաև գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը: Երբ ներկաներից ինչ-որ մեկը, որի անունը մեր աղբյուրը չնշեց, Սերժ սարգսյանին ասել, թե ի՞նչն է պատճառը, որ աատ չեք արձակում Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին և մյուսներին, Սերժ Ազատիչը նույնիսկ մի փոքր բարկացել է, թե «կարո՞ղ է քո սիրտն ավելի շատ է ցավում նրանց համար, քան իմը: Նրանք իմ ընկերներն են, ու ես նրանց անպայման ազատ եմ արձակելու և շատ շուտով` դատերից հետո»: Նկատենք, որ թեև Սարգսյանը խոսել է միայն իր ընկերներ Սասուն Միքայելյանի և Հակոբ Հակոբյանի մասին, բայց վերջում հավելել է, որ մտադիր է բոլորին ազատ արձակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter