
Անվանի պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանի և թուրք մտավորական Թաներ Աքչամի համահեղինակությամբ լույս ընծայված «The Protocols of the Istanbul Military Tribunals on the investigation of the Armenian Genocide» աշախատության թուրքրեն հրատարկությունը մեծ սպառում է ունեցել թուրքական քաղաքներում:
Գիքը հրատարակվել է Բիլգի համալսարանի ջանքերով, և, ինչպես նժշեց Վ. Տատրյանը, առաջիկա շաբաթների ընթացքում կկաակերպվի նաև երկրորդ տպագրությունը:
«Թուրքական կառավարությունը ավելի քան 9 տասնամյակ համառորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Սակայն անակնկալ կերպով Ստամբուլում թուրքական համալսարանը հրատարակում է Հայոց ցեղասպանության մասին աշխատություն թուրքերեն, ոը շուտով կվերահրատարակվի»,- ասաց Վ. Տատրյանը:
Հայոց ցեղասպանության մասին վկայող թուքերեն ռազմական ատյանի դատավարությունների վավերագիրը վերլուծո աշխատությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում:
Վ. Տատրյանը և Թ. Աքչամը պատրաստում են գրքեի երկրորդ և երրորդ հատորները: Առաջիկա տարում աշխատությունը կթարգմանվի և կհրատարակվի նաև անգլերեն` ամերիկյան աշխարհահռչակ Yale համալսարանի հրատարակչության կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել