
Չվստահելով Կենտրն և Էրեբունի համայնքներում տեղակայված Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբերի անդամներին` իշխանությունները որոշել են սույն շտաբերին կցել բարձրաստիճան զինվորականների: Մասնավերապես, ինչպես «ՀԺ»-ին հայտնում են ՀՀԿ-ի աղբյուրները, գեներալ Հայկազ Բաղմանյանին հանձնարարվել է կոորդինացնել Կենտրոն համայնքի շտաբի աշխատանքները:
Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ ընտրակեղծիքների պատրաստման ծրագրի շրջանակներում իշխանությունները զինծառայողներին ներգրավելու նոր ձև են որոշել: Մասնավորապես, նրանք ծրագրել են ընտրություններից առաջ արձակուրդ տալ բոլոր այն զինծառայողներին, ովքեր գտնվում են ժամկետային ինծառայության մեջ և գրանցած են Երևանում: Արձակուրդ տալուց հետո զինկոմիսարիատներում ժամանակավորապեսզինվորներին կվերադարձնեն իրենց անձնագրերը, ինչով էլ վերջիններս պետք է մասնակցեն ընտրություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել