
ՄԱԿ-ի պատմությունում արձանագրվեց թերևս խոշորագույն կուրիոզը. գլխավոր քարտուղարը կորցրել էր իր զեկույցի տեքստը, ինչի պատճառով Ժնևում երեք օրով հետաձգվեց Կովկասին նվիրված համաժողովը: Իսկ հարգարժան պարոնի այդ հուզմունքի պատճառը թերևս այն էր, որ Աբխազիայի նեկայացուցիչները փայլուն աշխատանք էին և Վրաստանի մասին բանաձևից խնամքով հանել էին տվել Աբխազիայի` Վրաստանին պատկանելու մասին ամեն մի հիշատակություն:
Դրանով, ըստ էության, ամրագրվեց այն նոր իրողությունը, որ այսօր տարածքային ամաբողջականությունը, պատկերավոր ասած, շան դեմը գցես` չի ուտի: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ԽՍՀՄ-ի օրոք գծված ներքքին վարչական սահմաններին:
Հենց այդ իրողությունն էլ հանգեցրեց նրան, որ փայլուն կերպով տապալվեցին խնամքով փայփայած այնպիսի գլոբալիստական նախագծեր, ինչպիսիք են հայ-թուրքական ձնհալը և Ղարաբաղյան կարգավորում կոչեցյալը: Աամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր. թուրքերը չեն ցանկանում հայերի հետ «քիրվայություն անել», Ադրբեջանը կրկին իրենց կրտսեր եղբայրն է, և կրկին Ղարաբաղի հարցի շուրջ կողմերը հանաձայն են միայն մեկ կետում, որ ոչ մի կետի շուրջ համաձայն չեն:
Ճիշտ է` դա բարձրացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, սակայն որևէ պատերազմում երբեք ոչ ոք չի կարող հաշվակել դրա ելքը, ու Ադրբեջանի ռազմատենց հայտարարությունները մեզ պետք է հուշեն ընդամենը մեկ բան` հզորացնել, կրկին հզորացնել ու հզորացնել ՀՀ միակ իրական դաշնակցին` Հայոց բանակը:
Վարչապետի աթոռը երերու՞մ է
Կառավարության միջանցքներում պտտվող խոսակցությունների համաձայն` վարչապետ Տիգրան Սարգսյանի գահը սկսել է ուժգներեն երերալ, քանի որ քաղաքական ուժերը Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո պետք է ապահովեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, ու, բնականաբար, այդ վերադարձը լինելու է նոր վարչապետի տեսքով:
Այնպես որ, ամենևին էլ պատահական չէր Դաշնակցության` կոալիցիայից դուրա գալու «հայանպաստ» որոշումը, քանի որ, ըստ այդ լուրերի, նրանք ընդամենը գլուխները կախ ի կատար ածեցին իրենց հովանավորի, այս դեպքում` Ռ. Քոչարյանի հեռահար ցանկություններն ու հրամանները:
Թեև երկրորդ նախագահի քաղաքական հենարանը ոչ միայն ընկեր դաշնականեր են լինելու, այլ նաև «ֆլեշ Բարսեղի» ՀԺԱՄ-ը, «Սիվիլիթասը»` իր Վարդան Օսկանյանով հանդերձ, մի քանի խռովյալ, բայց խոշոր կալիբրի ՀՀԿ-ական գործարարներ և այլք: Իսկ ամենահետաքրքրիրն այն է, որ շատ շուտով (ըստ լուրերի) խորհրդարան կներկայացվի մի նոր օրենքի նախագիծ, ըստ որի` կմեծանան և կընդլայնվեն ազգիս նոր վարչապետի լիազորությունները և նոր միայն ծահագրգիռ քաղաքական ուժերը կաշխատեն Ռ. Քոչարյանի վերադարձի համար: Այսինքն` Հայաստանն ուզում է հետևել Ռուսաստանի օրինակին` կրկնօրինակելով Պուտին-մեդվեդև զույգին:
Թե ինչ դուրս կգա այս նոր ու հետաքրքրիր զարգացումներից, և ով կկարողանա այդ խաղից խոշոր շահումով դուրս գալ, պար կդանա առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել