HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հարգելի Պրն. Վարչապետ, ոչ պաշտոնական աղբյուրներից իմացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքի տարածքում կառավարության պատվերով իրականացվել է փորձաքննություն: Ի լրումն դրան, Հրազդանի ազգաբնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ հանքում անցկացված աշխատանքների ընթացքում ուրան է հայտնաբերվել, որը բուռն անհանգստության ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում: 

Կարծում ենք , որ այս անորոշությունը բնակիչների մոտ կրքերի բորբոքման պատճառ կարող է հանդիսանալ: 

Ելնելով դրանից` խնդրում ենք Մեզ և ազգաբնակչությանը տալ հիմնավոր պարզաբանումներ վերոգրյալի մասին:

Հրազդանի «Օրհուս» կենտրոն՝ Ա. Մնացականյան, Ժ. Առաքելյան
«Անտառները գալիք սերունդներին» ՀԿ՝ Մ. Մանուկյան
«Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ՝ Կ. Առաքելյան, Ա. Արսենյան
Կոտայքի «ՇՊԱԿ»՝ Տ. Գրիգորյան
«Հրազդան» հեռուստաընկերություն՝ Մն. Հարությունյան

Մեկնաբանություններ (1)

Մեսրոպ Մեսրոպյան
Հարցս ուզում եմ ուղղել բաց նամակ գրողներին,- ենթադրենք փորձաքննությամբ պարզվում է , որ ուրանի պարունակություն չկա հանքանյութի մեջ, արդյո՞ք դրանից փոխվում է առկա խնդրի էությունը: Իսկ որ ռադիոակտիվ նյութերի պարունակություն անպայման լինելու է հանքանյութի մեջ, դա կասկածից վեր է, քանի որ երկաթի հանքանյութը միշտ էլ ուղեկցվում է ծանր մետաղներով: Այ ուրիշ բան, որ հարց բարձրացվեր հանքի փակ տարբերակով շահագործման վերաբերյալ: Այս դեպքում մենք հնարավորինս կխուսափեինք տարածքի ռադիոակտիվ ֆոնի արհեստական ուժեղացման խնդրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter