HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԲ-ն կորցրել է լավատեսությունը

hayoc-ashxarh11Եվ չի տիրապետում իրավիճակին Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց Կենտրոնական բանկը պարբեական «ճշգրտում է» այս տարվա տնտեսական և ֆինանսական ցուցանիշների իր կանխատեսումները: Դրանք շատ արագ փոխվում են, ընդ որում` առայժմ միայն հոռետեսական սցենարով: Տարեսկզբին ԿԲ-ն Հայաստանում կանխատեսում էր բավական բարձր տնտեսական աճ (առաջին կիսամյակում` 1,5-3,5, երկրորդում` 4,5-7,5 տոկոս): Ընդամենը երկու ամսի հետո, այսպես ասած` ճշգրտված ծրագրով, այդ լավատեսությունը կտրուկ նվազեց: ԿԲ-ն դադարեց 2009 թ. համար տնտեսական աճ կանխատեսել: Ավելին, կենտրոնական դրամատան դիտարկումներով` համախառն ներքին արդյունքը իրական արտահայտությամբ կնվազի շուրջ 3 տոկոսո: Սակայն շատ արագ պարզվեց, որ սա էլ վերջնական ցուցանիշ չէ: Այդ կանխատեսումն իր այժմեականությունը պահպանեց ընդամենը 1-1,5 ամսիս: Կենտրոնական բանկի վերջին գնահատականներով` տնտեսական անկման հավանականությունը գրեթե կրկնակի մեծ է` 5,8 տոկոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter