HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խելոք ընդառաջելու պատասխանը

hraparak11Հավանաբար, մոտ օրերս մի դատավորի լիազարությունները կդադարեցվեն: Բանն այն է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը, որի նստավայն Ալավերդի քաղաքն է, բազում խախտումներով` կալանքի սանկցիա է տվել Արման Շաինյանին: Ըստ երևույթին` դատավորը մտածել է, որ իրեն վտանգ կարող է սպառնալ միայն քննիչներից, և խելոք ընդառաջել է Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանին` կալանքի թույլտվություն տալով: Այդ ընթացքում թույլ չի տվել փաստաբաններին ծանոթանալ գործի նյութերին, իսկ երբ իրեն բացարկ են հայտնել, մերժել է առանց խորհչրդակցական սենյալ մտնելու և այլն: Շահինյանի փաստաբանները դատավորի թույլ տված խախտումների մասին բողոք են հղել Արդարադատության խորհրդին: ԱԽ կարգապահական հանձնաժողովը, Տարիել Բարսեղյանի գլխավորությամբ, հարուցել է կարգապահական վարույթ և գտել, որ դատավորի բոլոր քայլերը եել են անօրինական, և նա պետք է ենթարկվի պատասխանատվության: Լավ է, որ դատավորը պատժվում է կալանավորելու սանկցիա տալու, այլ ոչ թե չտալու համար, ինչպես մինչ օրս եղել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter