HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասել է ու կրակն ընկել

aravot11Որքան էլ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ տեղական կարտոֆիլը շատ առողջ է և ոչ մի հիվանդությամբ չի տառապում,այնուամենայնիվ, դա Վրաստանի իշխանություններին հավատ չի ներշնչում: Երեկվանից Վրաստանը դադարեցրել է Հայաստանից կարտոֆիլի ներկրումը: Այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը: Նա տեղեկացրել է, որ «Վրաստանը երկր ներսում հայտնաբերել է կարտոֆիլի ցեց կոչվող վնասատու, որը համարվում է կարանտին վնասակար օրգանիզմ»: Տեսչության պետի ներկայացմամբ` վրացիներն արգելել են կարտոֆիլի ներմուծումը իրենց երկիր բոլոր պետություններից, այդ թվում` Թուրքիայից: Պաշտոնյայի կարծիքով` նման վնասատու չկա ոչ Հայաստանում, որ Վրաստանում. «Վրաստանի կողմից այս քայլը պարզապես պատրվակ է: Նրանք այդ ամենը կամակերպել են ներքին շուկան պաշտպանելու համար»: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ագրարգյուղացիականմիություն» ՀԿժի նախագահ Հրաչ Բերբերյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արդեն երկու ամիս Վրաստանը թույլ չի տալիս կարտոֆիլ ներմուծել իր երկիր` պատճառաբանելով, թե գյուղմթերքը վարակված է վնասատու միջատներով: Սակայն, ըստ նրա, իրականում պատճառը դա չէ, այլ այն, որ մեր նախարարներից մեկը կարտոֆիլի վաճառքի վերաբերյալ հեռագիր է ուղարկել Վրաստանի պաշոնյաներից մեկին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպսզի վերջիններս հրաժարվեն հայկական կարտոֆիլից: Թե ո՞ր նախարարի մասին է խոսքը և թե ի՞նչ բնույթի հետագիր է ուղարկվել վրաց պաշտոնյային, «Առավոտը» փորձեց ճշտել պարոն Բերբերյանից, սակայն վերջինս իր գործավարուհու միջոցով փոխանցեց, որ ասվածի առնչությամբ որևէ պարզաբանում չի ցանկանում տրամադրել: Մի գնդակով` երկու՞ նապաստակ «Միանգամայն տրամաբանական էր ընտրությունները մայաիսին և ոչ թե նոյեմբերին նշանակելը, երբ իրավիճակն իշխաբնության համար կարող է շատ ավելի բարդ լինել: Իշխանության նպատակն է` Երևանն իր «հովանու տակ» վերցնելը և դրանից հետո կոտրել ընդդիմության և ոգին և ազատությունը սահմանափակել»,- «Առավոտի» հարցին` արդյոք լավագու՞յն ժամանակն ընտրվեց Երևանի ավագանու ընտրությունների անցկացմանա համար, ասաց նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter