Ձախողված փակուստ անչափահասների գաղութից
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալներ` 1992 թ. ծնված Գարիկ Խ.-ն և 1991 թ. ծնված Գրիգոր Ե.-ն` (երկուսն էլ դատապարտվել են «Խոշոր չափերով գողության» համար, մայիսի 15-ին` ժամը 21-ի սահմաններում, պարսպի տակից քարերը քանդելու միջոցով դիմել են փախուստի: Սակայն նույն օրը` ժամը 21.10-ին, հարակից տարածքից վերջիններս ՔԿՀ ծառայողների կողմից հայտնաբերվել և վերադարձվել են հիմնարկություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Փախուստ ազատազրկման վայրից» (մի խումբ անձանց կողմից) հոդվածով: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել