500 մլն դոլարի վարկի համաձայնագիրը ստորագրվեց
Այսօր Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր` Ռուսաստանի կողմից 500 մլն ամերիկյան դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը և ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր ստորագրել են համաձայնագիրը:
«Ինտերֆակս» գործակալության փոխանցմամբ, Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ վարկը տրամադրվում է LIBOR + 3% տոկոսադրույքով, որը այս պահի դրությամբ կազմում է 4 տոկոսվարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից առաջին 5 տարին` արտոնյալ կարգով, այսինքն` առաջին հինգ տարվա ընթացքում պետք է վճարել միայն տոկոսադրույքը, որը, ըստ ՌԴ ֆինանսների նախարարի, «լավ պայմաններ են»:
Տ. Դավթյանն իր կողմից հավելել է, որ վարկային միջոցները կուղղվեն ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի իրականացմանը, ինչճպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին:
«Վարկը կուղղվի Հայաստանի տնտեսության աջակցությանը»,- հավելել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել