HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկի կառավարիչը կալանավորված է

20_05-dramՆախօրեին գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունից ոստիկանության Գորիսի բաժնում գրություն է ստացվել, որ 2006-2008 թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ, 42-ամյա Հովիկ Բախշյանը կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով, կանխիկ և փոխանցման կարգով ստացել է շուրջ 95 անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարներ: Նա խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 310 միլիոն դրամ: «Հ. Բախշյանը, շարունակելով հանցավոր գործունեությունը, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին փաստաթղթերի կեղծման միջոցով մասնաճյուղի հաճախորդ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի հաշվեհամարից, առանց ստորագրության և կնիքի, հուշամատյանի կեղծ հրամանագրի միջոցով ստացել և խաբեությամբ հափշտակել է ևս 190 միլիոն դրամ, որի հափշտակության փաստը թաքցնելու, քողարկելու, հաշվեհամարի գումարը պակաս լինելու հետևանքով ՓԲԸ ներկայացրած 143 միլիոն դրամի փոխանցման հանձնարարագիրը կատարելու նպատակով, մարտի 31-ին իր կողմից փաստացի ղեկավարվող «Պայծառ ապագա» և «Բերրիություն» ընկերությունների անվամբ ձևակերպել է ընդհանուր առմամբ 245 միլիոն դրամի կեղծ վարկեր, որից 190 միլիոնը` առանց ստորագրության, կեղծ օրդերներով, մուտքագրել է «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի հաշվեհամարին»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը: Փաստի առթիվ «Առանձնապես խոշոր չափերով խարդախություն» (պատժվում է 2-6 տարվա ազատազրկմամբ) և «Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու» (պատիժը` 6-12 տարվա ազատազրկում` գույքի բռնագրավմամբ) մեղադրանքներով հարուցվել է քրեական գործ: Հովիկ Բախշյանը կալանավորված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter