HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաժան մարդասպանը հայտնաբերվել է

Մայիսի 10-ին «Քանաքեռհէկ»-ի հիդրոտուրբինի մաքրման աշխատանքների ժամանակ, ջրի հատակից բարձրացվել է գլխատված և վերջույթները կտրված կնոջ դիակ` որովայնի վրա վիրահատական սպիով: Հետագայում պարզվել է, որ անդամահատված դին մայիսի 9-ից որպես անհայտ կորած, հետախուզվող 48-ամյա Նունե Հովսեփյանինն է: Երեկ երեկոյան նշված, սպանությունը կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտից իրավապահները բերման են ենթարկել նախկինում չորս անգամ դատապարտված 57-ամյա Հովհաննես Օրջանյանին: «Պարզվել է, որ վերջինս մայիսի 8-ին, ժամը 23.00-ից մինչև 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Կոմիտասի պողոտայի թիվ 35 շենքի մոտից Նունե Հովսեփյանին նստեցրել է իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենան և մեկնել Քանաքեռ Շրջանցիկ թունելի «Մորիսի Աղբյուր» կոչվող հատված: Ծագած վիճաբանության ժամանակ նա ծեծի է ենթարկել Նունե Հովսեփյանին և պատճառել մահ, որից հետո, հետքերը թաքցնելու նպատակով, դիակը անդամահատել է և դնելով պարկի մեջ` նետել Սևան-Հրազդան ջրատարը»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը: Հովհաններս Օրջանյանը ձերբակալված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter