HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիվիրյանի գործը վերաորակվել է

21_05-kiviryanԱԱԾ-ի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ փաստաբան-լրագրող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված բռնարարքի առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել է ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով («Մի խումբ անձանց կողմից սպանության փորձ»): Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լուսաբացին Նալբանդյան 9 հասցեում` իր տան մուտքում, Կիվիրյանը 3 անձանց կողմից ենթարկվել էր դաժան ծեծի: Հնչել էին նաեւ կրակոցներ, սակայն հանցագործների կրակած գնդակների պարկուճները կասկածելի հանգամանքներում դեպքի վայրից անհետացել էին: Ոստիկանությունը բռնարարքի փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ ՔՕ 117 հոդվածով («Միտումնավոր առողջությանը թեթև մարմնական վնասվածքների պատճառում»): Մայիսի 7-ին գործի քննությունը տեղափոխվել էր ԱԱԾ-ի քննչական վարչության վարույթ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter