
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձևի աջակիցների թիվն ավելացել է` հասնելով 125-ի: Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ կոնգրեսականներ Բրյուս Բրալեյը (Այովա), Փիթեր Դեֆազիոն (Օրեգոն), Բոբի Ռաշը (Իլինոյս), Ջոն Յարմութը (Քենտուկի) միացել են մարդու իրավունքների պաշտպանության այս նախաձեռնությանը:
Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևը համահեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Ջորջ Ռադանովիչը (Կալիֆորնիա), Հայկական հարցով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի), Մարկ Քիրքը (Իլինոյս): Այն կրկնում է 110-րդ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատած թիվ 106 բանաձևը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել