HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բումերանգի էֆեկտ

168-jam4Արդեն մի քանի օր է` ԱԺ-ում և դրանից դուրս ակտիվորեն քննարկվում է հարկային օրենսդրության փոփոխությունների` կառավարության վերջին նախաձեռնությունը: Այն նախատեսում է հարկային տեսուչի ներկայություն խոշոր ընկերություններում, և անկախ չափից` այն ընկերություններում, որոնք զբաղվում են ակցիզային ապրանքների արտադրությամբ ու ներմուծմամբ: Երեկ ԱԺ հատկապես գործարար պատգամավորներն իրենց բուռն և արդարացի վրդովմունքն են արտահայտել այս նախաձեռնության վերաբերյալ` այն որակելով որպես հարկային տեռոր, բիզնեսն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու միջոց, հերթական ջախջախիչ հարվածը գործարարների նկատմամբ և այլն, և այլն: Ընդ որում, այսդ գնահատականների հեղինակները ոչ միայն ընդդիմոթյան ներկայացուցիչներն են (թեև Հայաստանում ընդդիմություն և խոշոր գործարար կատեգորիաներն անհամատեղելի են), այլ միանգամայն ու չափազանց իշխանամետ գործարար պատգամավորները, որոնք մինչև հիմա աչքի են ընկել միայն կառավարության ներկայացրած օրինագծերին խոնարհաբար կողմ քվեարկելով: Գործարար պատգամավորները իրավացիորեն նշում են, որ հարկային մարմիններն առանց այս նախաձեռնության էլ ունեն բոլոր լծակներն ու լիազորությունները` ստվերային բիզնեսը հարկային դաշտ բերելու, և անպարտաճանաչ գործարարներին պատասխանատվության ենթարկելու համար: Ընդ որում, այս զայրույթի հեղինակները որպես դրա վկայություն բերում են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» ընկերության օրինակը, թեև բոլորն էլ գիտեն, որ վերջինիս հետ կատարվածն ընդամենը քաղաքական հաշվեհարդար էր: Սակայն տվյալ դեպքում խնդիրն այլ է: Այսօր իրենց բիզնեսին վտանգող օրինագծի դեմ արտահայտվող բոեոր գործարար պատգամավորները, չնչին բացառություններով, ծպտուն չէին հանում այն ժամանակ, երբ «Բջնիի» ու Սուքիասյաններին պատկանող այլ ընկերությունների դեմ իրականացվում էր այնպիսի հարկային տեռոր, որի համեմատ տվյալ նախաձեռնությամբ նախատեսվող մջոցառումները կարելի  որակել որպես բիզնեսին հատկացվող «պետական աջակցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter