HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս ընտրողն արտահայտի իր բողոքը

hayoc-ashxarh12Ընտրությունները մեզանում հաճախ մարդկանց փողոց դուս գալով են ավարտվում, բացի ամենայնից, նաև այն պատճառով,. որ ընտրողը զուրկ է բողոքային քվեարկության հնարավորությունից: Այն կարելի է պայմանականորեն բաժանել երկու տեսակի. բուն բողոքի քվեարկություն և անտարբերության քվեարկություն: Անտարբերության քվեարկությունը սովորաբար տեղի է ունենում համատեղված ընտրություններում, երբ միաժամանակ ընտրում են, օրինակ, խորհրդարանի պատգամավորներին և տեղական ինքնակառավարման մարմինների անդամներին: Որպես կանոն, ընտրողը կողմնորոշվում է ամենախոշոր, ամենահետաքրքիր իրադարձության ուղղությամբ, իսկ ստանալով մնացած քվեաթերթիկները` առանց նշումներ անելու, գցում է դրանք քվեատուփի մեջ: Ինչ վերաբերում է ինքնին բողոքի քվեարկությանը, ապա դա կարող է իրականացվել «բոլորին` դեմ» տարբերակի միջոցով, որն էլ հենց բացակայում է մեր քվեաթերթիկներում: Ճի՞շտ է արդյոք դա: Ինչո՞ւ զրկել ընտրողին նման հնարավորությունից: Որոշակի իմաստով «բոլորին` դեմ» քվեարկությունը վերջին սողանցքն է, ընտրողի վերջին հնարավորությունը` արտահայտելու դժգոհությունը նրանից, թե ինչպես է սկզբունքորեն ընթանում ընտրարշավը: Երբ այդ հնարավորությունը բացակայում է, ապա մարդկանց մնում է բողոքի միակ միջոցը` ընտրություններին մասնակցությունից խուսափումը: Ըստ էության, հենց «բոլորին` դեմ» քվեարկությունն էլ հնարավորություն է տալիս, դրդապատճառ է դառնում ընտրությոններում անգամ իրենց թեկնածուն, իրենց կուսակցությունը չունեցող ընտրողներին գալ ընտրատեղամաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter