
«Բնությո՞ւն, թե՞ բիզնես»
Նախօրեին «Չենք լռելու»-ի մի խումբ անդամներ արշավի են մեկնել դեպի Դիլիջան: Երիտասարդները նկատել են, թե ինչպես են Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետևից դուրս գալիս փայտով լի բեռնատարները:
Հատկանշական է, որ դրանցից որևէ մեկի վրա պետհամարանիշ չի եղել:
Երիտասարդները հասցրել են լուսանկարել դրանք և ցույց տալ դենդրոլոգի, ով հաստատել է ծառերի առողջ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես ընդունված է անել սովորաբար:
Դենդրոլոգը հավելել է նաև, որ Դիլիջանի անտառներում աճող ծառերը, որպես կանոն, օգտագործվում են մանրահատակ պատրաստելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել