Բա որ կատուն գա ինձ վրա
Արտաշատցիներ Հովիկ Աբրահամյանի և Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) մինջև ապրիլին սրված վեճը երեկ նոր ու սկանդալային դրսևորումներ է ունեցել: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ոստիկանության Արտաշատի բաժինը, սև համազգեստավորների հետ, խուզարկություններ է իրականացնում Մրգավան գյուղում գտնվող Հովհաննես Ղազարյանի որդու` Արթուրի տանն ու նրանց հարազատների բնակարաններում, ոստիկանություն է բերման ենթարկում Մկան հակառակորդներին, այդ թվում` 4 կնոջ, որոնցից մեկը հղի է:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մրգավանի գյուղապետի ընտրության շուրջ խորացած տարաձայնությունների պատճառով երբեմնի մտերիմներ, բիզնես գործընկերներ Հովիկ Աբրահամյանի և Ղազարյանի վեճն այնտեղ էր հասել, ոքր Մկան շրջապատի մի խումբ ջահելներ, նրա որդու և թիկնապահների օժանդակությամբ, կրակոցներ էին բացել Հովհաննես Ղազարյանի տան վրա, վնասել էին պատերն ու գույքը, դուռ-պատուհանները ջարդուփշուր արել: Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների հրոսակախմբերը նաև առգրավել և այրել էին Ղազարյանին պատկանող տաքսի ծառայության երկու ավտոմեքենաները: Դրանից հետո հակառակորդների միջև արտաքուստ լուրջ բախումներ չէին լինում, գործը շրջվեց, ոչ մի հանցագործ չնստեց, իսկ Հովհաննես Ղազարյանի ընտանիքի անդամները երեկ պատմում էին, թե Մկան որդու` Արգամի ինչ-որ թիկնազորի պետ` Տիֆ մականունով Արմեն Միրզոյան, պերմանենտ բռնաճնշումներ է փորձել իրականացնել Ղազարյանի հետ կապված անձանց նկատմամբ, հայհոյել ու նսեմացրել է նրա ֆիրմայի տաքսիստներին, մեքենայով գրոհել ուղևոր փոխադրող ավտոմեքենաների վրա:
Հ.Գ. Վաչիկ Սարգսյանին Ղարաբաղյան պատերազմի տարիներին ադրբեջանցիները բարբարոսաբար գլխատել են, որպեսզի բարձր հրամանատարությանը ներկայացնեն հայ ազատամարտիկի գլուխը: Լիդա Սարգսյանին` Վաչիկի այրուն, երեկ մի քանի ժամ պատանդ են պահել Արտաշատի ոստիկանությունում, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շրջապատի բանդան, ոստիկանների հետ համատեղ, փնտրում էր Վաչիկի և Լիդայի որդուն: Նա Հովհաննես Ղազարյանի վարորդն է, ուստի` Արտաշատի երեկվա աղմկոտ միջադեպից հետո նրան որոնել են, որ ձերբակալեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել