Տուժել է Թուրքիայի քաղաքացի
Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինտ տեղեկացնում է, որ մայիսի 20-ին ժամը 07.30-ի սահմաններում Սպիտակ-Արագած ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` ընթացքի ժամանակ շրջվել է «DAF 95 F» մակնիշի 81 DD 563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը` Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Շիհն Աբու Ռահմանի Էմինը, ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արագածի հիվանդանոց:
Ստանալով բուժօգնություն` տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել