500 մլն դոլարը տրամադրվել է 15 տարի մարման ժամկետով
Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Մոսկվայում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով ռուսական կողմը մեր երկրին կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է, և LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել