HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կրակոցներ ոսկու շուկայի հարևանությամբ. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

21_05-vosku-shuka1 Խորենացի 29 հասցեում` Ոսկու շուկայի հարեւանությամբ (դեմացի մայթին), այսօր` ժամը 12:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ:  Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ այժմ դեպքի վայրում են բարձրաստիճան ոստիկաններ և կարմիր բերետավորներ: Սակայն ոստիկանները կատարվածի մասին առայժմ պաշտոնապես որևէ տեղեկատվություն չեն տրամադրում: 21_05-vosku-shuka11 Մեր թղթակցին  ոստրկաններից մեկը փոխանցել է, որ զոհեր չկան, մեկ անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Պռոշյանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Հանցագործի և տուժողի ինքնությունը դեռևս հայտնի չէ: Ըստ նախնական տեղեկությունների` կրակողը եղել է մեկ անձ, ով կրակոցներն արձակելուց հետո անմիջապես դիմել է փախուստի: 21_05-vosku-shuka2 Հենց այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները դեպքի վայրում զննություն են կատարում: Հայտնաբերվել են արյան հետքեր, «Marllboro» տեսակի ծխախոտի կիսադատարկ տուփ և տարբեր հեռավորությունների վրա ընկած` 5 գնդակի պարկուճներ: 21_05-vosku-shuka3 Մանրամասները կներկայացնենք փոքր ինչ ուշ: 21_05-vosku-shuka4 Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter