HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկաների ահազանգով հարուցվել է քրեական գործ

20_04-genprocԳլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի` «ստացված ահազանգերը, գրավոր դիմումները վկայում են, որ որոշ անձինք, տեղեկանալով վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքների բովանդակությանը, փորձում են խոչընդոտել արդարադատության իրականացմանը եւ հարկադրում վկաներին սուտ ցուցմունքներ տալ, հրաժարվել  նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից: Ընդ որում` սպառնալիքներն ուղղված են ոչ միայն վկաներին, այլ նաեւ նրանց հարազատներին, մերձավորներին»: Ըստ հաղորդագրության` մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ տարբեր անձանց առաջադրված մեղադրանքները դատարաններում ըստ էության քննության ժամանակ վկաներից ստացվել են դիմումներ իրենց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: «Մասնավորապես, ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մյասնիկ Մալխասյանի քրեական գործերով դատակոչված շուրջ մեկ տասնյակի հասնող վկաներ դիմել են դատարաններ՝ իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ նշելով, որ տարբեր անձինք սպառնում են հաշվեհարդար լինել նշված ամբաստանյալների գործողությունները նկարագրող նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից չհրաժարվելու դեպքում»: Վերոգրյալից ելնելով` հարուցվել է քրեական գործ` «Վկաներին սուտ ցուցմունքներ տալուն» հարկադրելու մեղադրանքով: Գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter