HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Նաիրիտ-2»-ում

Մայիսի 21-ին, ժամը 18.08-ին «Նաիրիտ» ՓԲԸ-ի հրշեջ-փրկարար ջոկատից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տարածքում: Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության և Երևան քաղաքի «1-03» ծառայության հերթապահները: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհի վայրում իրականացվել են հովացման աշխատանքներ: Պոլիէթիլենի արտադրամասում այրվել են պոլիէթիլենային իրեր` 36 քմ մակերեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter