HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չշրջված էջ

hj14Հայ-թուրքական սահմանի բացումը ներքաղաքական իրավիճակի վրա իսկապես կարող էր էական ազդեցություն ունենալ և լրջորեն փոխել այն: Հենց այս գիտակցությամբ էր Սերժ Սարգսյանը ինքնամոռաց լծվել այդ գործին: Սահմանի բացումը Հայաստանի պատմության նոր էջ կբացեր, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության լեգիտիմության հարցը փակված կհամարվեր` դառնալով ոչ արդիական և հնացած: Այս համատեքստում, իսկապես շատ հետաքրքիր էր հետևել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքին ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում: Առաջին նախագահը չէր կարող չգիտակցել, որ սահմանի բացումը ամրացնելու է Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերը: Բայց այս ընթացքում Տեր-Պետրոսյանը ոչ միայն չփորձեց խանգարել այն գործընթացին, որ պետք է ամրացներ Սերժ Սարգսյանի իշխանական դիրքերը, այլև իրենից կախված ամեն ինչ արեց` այդ գործընթացը խթանելու համար: Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի անտաղանդ է, քան կարելի էր սպասել, և նա հայ-թուրքական պարտիան մի այնպիսի փառահեղ տապալման հասցրեց, որ ոչ միայն չավելացրեց սեփական լեգիտիմությունը, այլև ողջ Սփյուռքը հանեց իր դեմ, վաստակեց դավաճանի պիտակ` փոխարենը չստանալով ոչինչ: Չարդարացան նաև Սերժ Սարգսյանի այն հույսերը, թե թուրքական պարտիայի արդյունքում ինքը լեգիտիմություն կստանա միջազգային հանրության աչքերում: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի հարցի ընդգրկումը հստակ ապացուցեց, որ միջազգային հանրության համար Սերժ Սարգսյանը ընդամենը «պեշկա» է, որին ցանկացած պահի կարող են զոհաբերել: Չզոհաբերվելու համար նա պետք է ավելի ու ավելի մխրճվի ուրիշների խաղի մեջ: Եվ մխրճվում է: Սերժ Սարգսյանն, այսպիսով, գիտակցում է նոր էջ բացելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter