Պահանջում է ռեաբիլիտացնել իր բարի անունը
ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, լրագրող Նաիրի Բադալյանը և դիմել է դատախազություն` կալանքի ընթացքում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների գործը քննելու պահանջով: «Հրապարակին» հայտնի է դարձել, որ դատախազությունում վերսկսել են ժամանակին նրա բացակայության պատճառով կասեցված վարույթը և ակտիվ գործողություններ են կատարում:
Թերթի տեղեկություններով` Ն. Բադալյանը մի քանի օր շարունակ բացատրություններ է տվել, նրա ու նրա մատնանշած խոշտանգողների միջև առերեսումներ են կատարվել: Վերջիններս, բնականաբար, ժխտել են խոշտանգելու փաստը: Բադալյանը դատախազությունից պահանջում է ոչ միայն պատժել իրեն ծեծողներին, այլև ռեաբիլիտացնել իր բարի անունը և հայտարարել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ ինքը ոչ մի կապ չի ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել