
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը թևակոխում է իր վերջին, եզրափակիչ շաբաթը, ինչը թույլ է տալիս կատարել որոշ նախնական եզրակացություններ ու կանխատեսումեր:
Ակնհայտ է, որ ներկա քարոզարշավը հանգիստ, անգամ «ալարկոտ» բնույթ ունի, ինչն առաջին հերթին արդյունքն է ընդդիմադիր ուժերի և մանավանդ` ՀԱԿ-ի համեմատական պասիվության: Սրանում կարիք չկա քաղաքական խորը պատճառներ որոնել: Իրականությունն այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանի հստակորեն քաղաքական կերպարը այդպես էլ չի տեղավորվում Երևանի «mer»-ի համեստ «պատմուճանի» մեջ:
Մյուս պատճառը, թերևս, մայրաքաղաքային ընտրազանգվածի հոգնածությունն է, որովհետև 2007-2008թթ. երկու բուռն ընտրաշրջաններից համապատասխանաբար մեկ-երկու տարի է անցել:
Ներկա քարոզարշավի մեջ սրության բացակայության երրորդ ու վերջին պատճառը Երևանի ավագանու ընտրությունների քաղաքականացման «գործնական ռեսուրսների» սակավությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել