HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահը պնդում է, որ ինքը մարտի 1-ի շտաբի անդամ չի եղել

chi16Աբրահամյանը երեկ զգուշացրեց, որ պատգամավորները կարող են նաև խելոք մտքեր հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ միջանցքում պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերին, որոնցից առաձնացնում ենք «ՉԻ» հարցերից երկուսը: Պարոն Աբրահամյան, Արտաշատում դարձյալ ծեծկռտուք է եղել, խոսվում է, որ Ձեր թիկնապահները, հարազատները ևս խառնված են այդ պատմության մեջ: Քաղաքական ոչ մի դեպք տեղի չի ունեցել: Մարդկանց մեջ ինչ որ ծեծկռտուք է եղել, ոստիկանությունը զբաղվում է, և մեղավորները կպատժվեն: Որևէ կապ չունի ԱԺ նախագահի թիկնազորի հետ: Իմ որդին, իմ եղբոր որդին Դուբայում է գտնվում, այստեղ չէ: Ուղղակի լրագրողները փորձում են ինչ որ ձև տալ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի: Հաճախակի ծեծկռտուք է լինում նաև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Դա ինչո՞վ եք պայմանավորում: Մարդիկ ակտիվ են, նորմալ պիտի վերաբերվենք: Բոլոր ուժերի մեջ էլ կան լարվածություններ, փորձում են մեկը մեկից ձայն տանել: Բայց չմոռանանք, որ նաև ցուցակի մեջ մարդիկ կան, որոնք պայքարում են տեղերում: Նրանք եղել են թաղապետարանների ավագանու անդամներ, հիմա ուզում են վերընտրվեն Երևանի ավագանու անդամներ: Ուղղակի հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջադեպքերը, ծեծեկռտուքները վերացնենք: ՀՀ նախագահը խիստ հանձնարարական է տվել, և փորձելու են ամեն ինչ անել` կանխելու նման միջադեպերը: Թութուն ցանեք, թութուն «Այո, ես կախովի այգիներ եմ կառուցելու տանիքներում, որպեսզի հարևաններով  բարձրանանք այնտեղ ու սուրճ խմենք»,- ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հեղինե Բիշարյանը: «ՉԻ» - Մեկ էլ տեսար` սարքեց: Պատկերացնում եք, չէ՞, 14 հարկանի շենքերի տանիքների վրա` կաղնիներ, սոճիներ, դրանց տակ` նստարաններ, ու հարևաններով այդ այգիներում` զբոսնում են, սուրճ խմում: Բնականաբար, այգիները գոնե շաբաթը մեկ ջրվում են, հետո այդ ջուրը լցվում է... Չէ, ոչ մի տեղ էլ չի լցվում. նախընտրական ջրերն այդպիսի «խասյաթ» չունեն: Վերջին հաշվով, կարելի է չորադիմացկուն այգիներ հիմնել, որտեղ, օրինակ, միայն կակտուսներ կլինեն: Մի խոսքով` հրաշալի է. Շամիրամը գլուխը պատովն է տվել: Եվ այնուամենայնիվ, հաշվի առնելով օրեցօր խորացող ճգնաժամը, ՕԵԿ-ին առաջարկում ենք տանիքներում ոչ թե ծառեր կամ ծաղիկներ աճեցնել, այլ, օրինակ, բադրիջան, բիբար, կարտոֆիլ, վարունգ և այլն: Իսկ եթե այնուամենայնիվ որոշել են  այգիներ հիմնել, լավ կանեն` պտղատու ծառեր տնկեն` ծիրան, խնձոր, ընկույզ, դամբուլ... Բայց չէ, դամբուլ չարժե... Համ մի տեսակ ազգային չի, համ էլ լրջորեն վնասում է դատաիրավական համակարգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter