Թիրախում` տաքսու վարորդը
Երեկ 52-ամյա Վահագն Մ.-ն իրեն հասցված մարմնական վնասվածքների պատճառով բուժօգնության է դիմել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Հիվանդանոց մեկնած իրավապահներին նա հաղորդում է տվել, որ մայիսի 20-ին` ժամը 21.00-ին, Բագրատունյաց փողոցի վերջնամասում իր կողմից վարած «Կապույտ նժույգ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան են նստել երկու ուղևոր և պատվիրել տանել «Նոր-Խարբերդ»:
Հասնելով նույն տարածքի եկեղեցու մոտ` ուղևորները կանգնեցնել են ավտոմեքենան, ապա վարորդից պահանջել են գումար, որը Վահագն Մ.-ն չի ունեցել: Արդյունքում երկու ուղևորները նրան ծեծի են ենթարկել ու դիմել փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել