HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին

22_05-sargsyan-aznavurԾննդյան 85-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ Շառլ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին` Ձեր նախնիների հայրենիքում: Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր: Տասնամյակներ շարունակ Ձեր մասին հնչել են եւ շարունակում են հնչել գովեստի խոսքեր, Ձեր բացառիկ ստեղծագործություններն ուղեկցվում են հիացմունքի ծափերով: Դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ: Ակնհայտ է, որ Ձեր երաժշտությունը, երգը եւ ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում: Մեզ համար պատիվ է, որ Ձեր մեծ հեղինակությունն ի սպաս եք դրել նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական շահերին` ստանձնելով Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը: Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով եւ ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ. եռանդ, որը Դուք ողջ կյանքում ծառայեցրել եք բարուն, գեղեցիկին ու Ձեր երկու հայրենիքներին` Ֆրանսիային եւ Հայաստանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter