HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը` Տերյանի անվան դպրոցում

22_05-dprocԱյսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է մայրաքաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի բակում արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի համար կանգնեցված հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությանը: «Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում ռազմահայրենասիրական դաստիարակության յուրահատուկ դաս է, որը մատաղ սերնդի շրջանում ամրապնդում է սերն առ հայրենիք, ինչպես նաև նպաստում է նահատակ ազատամարտիկների սխրանքն ու խիզախումը վառ պահելու գործին»,- ասել է նախարարը: Դպրոցի սրահում բացվել է նաև փառքի անկյուն, որտեղ ցուցապաստառների վրա փակցված լուսանկարներն ու գրառումները հիմնականում վերաբերում են արցախյան հերոսամարտի տարեգրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter