HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Սարգսյանն Աստանայում իր գործընկերների հետ քննարկել է ճգնաժամից դուրս գալու քայլերը

22_05-varchapetՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալող պետության ղեկավարը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Աստանայի Անկախության պալատում կայացած նիստում վարչապետները նեղ կազմով քննարկել են ԱՊՀ մասնակից պետությունների` համագործակցությանն առնչվող մեկուկես տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից դուրս գալու ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը։ Նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում` ԱՊՀ մարմինների միասնական բյուջե 2008թ. կատարված փոխանցումների եւ նախորդ տարիների պարտքերի մարման գծով պարտավորությունների կատարման, 2008թ. իրականացված` ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների մասին։ Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2009թ. նոյեմբերին` Ուկրաինայում։ Նիստից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որից հետո վարչապետ Սարգսյանը հանդիպել է իր գործընկերոջ` Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: Հայկական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter