HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական խումբը կմեկնի Կիրանցի վանք

Այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկացրել էր, որ Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետևից դուրս եկող փայտով լի բեռնատարներ են նկատել` առանց համարանիշների: Երիտասարդները հասցրել են լուսանկարել դրանք և ցույց տալ դենդրոլոգի, ով հաստատել էր ծառերի առողջ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես ընդունված է անել սովորաբար:

Ահազանգի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեսչական խումբ է ստեղծվել, որը կմեկնի Կիրանցի վանք` ուսումնասիրելու տեղանքը, բարձրացված խնդիրը:

Նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ արդյունքների մասին նախարարին կտեղեկացնեն եռօրյա ժամկետում:

Մեկնաբանություններ (3)

Arso
Porcem vorosh mardkanc hiastapecnem...Ըստ բնապահպանության նախարարության` անտառահատումը օրինական է եղել 17:40, 22 օգոստոսի, 2011 Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Կիրանցի վանք մեկնած բնապահպանական տեսչական խումբը մարզի տարածքային բաժնի տեսուչների և «Հայանտառ» ՊՈԱԿի-ի աշխատակիցների հետ իրականացրել են ուսումնասիրեություն վանքի շրջակայքում: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ տեղազննության ժամանակ ապօրինի հատում չի հայտնաբերվել, ծառերն օրինական են հատվել` անտառահատման տոմսերով: Հասմիկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ վանքի հարակից անտառածածկ հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿի-ի «Սև քարի» անտառտնտեսության տարածքն է, Կիրանցի վանքից հեռու է մոտ 60 կմ, և այդ տարածքների երեք անտառպետություններից դուրս եկող ճանապարհը հենց հոդվածում նշված ճանապարհն է, որտեղ շահագործվում են 7 հատատեղիներ:
neneth
Asvac dzez ajakic
gayane
ԿԵՑՑԵ «Չենք լռելու» նախաձեռնությանը նույն ոգով շարունակեք;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter