HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիս Նիկոյանը հիվանդանոցում մահացել է

voku-shukaՈսկու շուկայի հարևանությամբ հրազենային վնասվածք ստացած 40-ամյա Մասիս Նիկոյանը, վիրահատությունից հետո այդպես էլ ուշքի չգալով, երեկ հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ վերջինս մայիսի 21-ին, ժամը 12:30-ի սահմաններում, վնասվածքները ստացել էր անհայտ անձի կողմից արձակած կրակոցներից: Հանցագործը դիմել էր փախուստի, իսկ  Մարտունու բնակիչ Մասիս Նիկոյանը տեղափոխվել էր Պռոշյանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Նրա որովայնից վիրահատական միջամտությամբ հեռացվել էին մի քանի օրգաններ: Վիրահատող բժիշկ, պրոֆեսոր Պյոտր Անանիկյանը տուժողի վիճակը գնահատել էր ծանր` «կյանքի համար անհամատեղելի»: Տուժողը կորցրել էր 2.5-3 լիտր արյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter