HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայնասունի պատճառը փողի պակասությունն է

168-jam5«Եթե 2008թ. վերջին տրված պետական վարկերը ԱՄՆ-ում հաջողությամբ հետ վերադարձվեն մինչև աշուն, ապա աշնանն այնտեղ կսկսի տնտեսության վերականգնումը: Դա նշանակում է, որ Ռուսաստանում այդ վերականգնումը կսկսվի 3-9 ամիս հետո` կախված նաև նավթի գների դինամիկայից»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման հնարավոր ժամկետների վերաբերյալ իր կանխատեսումները, հայտարարել է նախկին վարչապես Հրանտ Բագրատյանը: Ինչ վերաբերվում է Հայատանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ժամկետներին, ապա, ըստ Հ. Բագրատյանի, դա տեղի կունենա ամերիկյան տնտեսության վերականգնման փուլի սկզբից 6-12 ամիս անց, այսինքն` 2010թ. գարնանը կամ աշնանը: Իսկ մինչ այդ, մասնավորապես 2009 թվականին, նախկին վարչապետի կանխատեսումներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի անկման ցուցանիշը կլինի 6,5-11 տոկոսի միջակայքում: Ի դեպ, մեկնաբանելով այն հանգմաանքը, որ մինչև վերջերս Հայաստանի տնտեսության մասին միայն «երկնիշ հայտարարություններ» անող իշխանությունները վերջերս սկսել են ավելի շատ խոսել տնտեսական ճգնաժամի մասին, Հրանտ Բագրատյանն ասել է. «Գրեթե բոլորը բիզնես ունեն: Տեսան, որ փողը պակասում է: Էլ ո՞նց կլիներ: Վայնասուն բարձրացրին, թե ճգնաժամ է, ու վերջ: Ընդ որում` շատ հարցերում հիմա նրանք ավելի պեսսիմիստ են, քան ընդդիմությունը: Հասկանալի է` իրենց փողը պակասել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter