HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում դեռ արտակարգ դրություն է

hraparak15Երեկ շարունակվել են ոստիկանական խմբերի հետապնդումներն ԱԺ նախագահի թշնամի Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) մտերիմների ու հարազատների նկատմամբ: Տեղի են ունեցել նախօրեի ծեծկռտուքի հետքերով նոր հետախուզություններ, բայց ոստիկանության ուշադրության կենտրոնում բացառապես Ղազարյանի շրջապատն է: Միաժամանակ, Արտաշատում սահմանվել է ուժեղացված հսկողություն, քաղաք մտնող ու դուրս եկող բոլոր ավտոմեքենաները մանրամասն ստուգվել են: Մրգավանի բնակիչները թերթին վստահեցրել են, որ կրիմինալ հաշվեհարդարի թիկունքում անձամբ Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների թիկնապահներն են, և ԱԺ նախագահը ստում է, երբ հայտարարում է, թե իր թիկնազորն այդ միջադեպի հետ կապ չունի: Գազի Հովոյի համագյուղացիները վստահեցրել են նաև, որ երբ Ջոնիկի որդիներն ու մի խումբ հանցավոր տարրեր ապրիլի 4-ին այրել են Ղազարյանին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենաները, Ջոնիկը անձամբ 5 մլն 400 հազար դրամ է մուծվել` որպես փոխհատուցւոմ: Գումարը իհարկե, տուժողը չի ընդունել և անմիջապես փոխանցել է եկեղեցուն, բայց երեկ արդեն Աբրահամյանները մեկուկես ամիս առաջ յուրօրինակ վենդետա կազմակերպած անձնաց միջոցով իրականացրել էին Հովհաննես Ղազարյանին ունեզրկելու առաջին փուլը. նրան պատկանող գազալցակայանն ու տաքսի ծառայությունը տեղի իշխանությունները փակել են տվել` պատճառաբանելով, թե «դրանք խուլիգանների բիզնես են և գործելու իրավունք չունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter