HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեղով սոցհարցումները չես հասկանա

hayoc-ashxarh14Ուղեղի հետ դրանք անհամատեղելի են Դատելով ամենից` Երևանի ավագանու ընտրարշավը մտավ թղթե վարկանիշների մրցակցության փուլ: Հիմնական մրցակիցները հրապարակում են սոցհարցումների արդյունքներ, որոնք կարող են վերջնականապես խելագարության հասցնել ընտրազանգվածին: Ուղեղով այդ սոցհարցումները չես հասկանա. ուղեղի հետ դրանք համատեղելի չեն: Իսկ ինչպե՞ս կարող են համատեղելի լինել, եթե սոցհարցումներից մեկի արդյունքներով ՀՀԿ-ն հավաքում է 54,2 տոկոս, ԲՀԿ-ն` 21,4 տոկոս, ՀԱԿ-ը` 14 տոկոս, իսկ մեկ այլ կենտրոնի հրապարակած հարցման արդյունքներով` ՀԱԿ-ը` 30,7 տոկոս, ԲՀԿ-ն` 25,4 տոկոս, ՀՀԿ-ն` 16,3 տոկոս: Ո՞ւմ հավատալ: Ոչ մեկին: Ի դեպ, սոցհարցումներին ես վերջնականապես դադարեցի հավատ ընծայել բնավ ոչ այսօր, այլ մոտ վեց-յոթ տարի առաջ` բախվելով մի ժողովրդական պարադոքսի: Այն ժամանակ սոցհարցումները սարսափելի բան պարզեցին. հարցվողների երկու երրորդը համարում էր, որ հայրենի դատավորների մեծամասնությունը կաշառք է վերցնում, իսկ քաղաքացիների գրեթե կեսը համոզված էր, որ դատարանները կայացնում են առավել հաճախ անարդար, քան արդար դատավճիռներ: Այնպես որ, սոցհարցումների պարագայում ամեն ինչ հարաբերական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter