HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում բոլորին

13_05-harutyunyanՇանթ Հարությունյանի հայտարարությունը

2008 թվականի մարտի 1-ի իմ հրապարակային ելույթն` անկախ իմ քաղաքական դիրքորոշումից, նպատակ ուներ ապահովել ցուցարար քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը և պաշտպանել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների արժանապատվությունը: Իմ գաղափարաքաղաքական պայքարում երբեք չեմ առաջնորդվել ընդդիմություն-իշխանություն հակամարտության տրամաբանությամբ. միշտ գործել եմ  «հանուն արդարության» սկզբունքով:

Մարտի 1-ի երեկոյան, Մյասնիկյանի հրապարակում, ինձ համար բաժանարար գիծն անցնում էր ոչ թե ընդդիմություն-իշխանություն սահմանագծով, այլ` բարու և չարի, արդարի ու անարդարի, մի խոսքով` լույսի և խավարի միջև: Եվ ես այդ օրը կանգնեցի Ազատության, Հավասարության և Եղբայրության «բարիկադներում», որի ընտրությունը կատարել էի մարտի 1-ից դեռ շատ տարիներ առաջ: Ցանկանում եմ նշել, որ բանտում անցկացրած ժամանակահատվածում ամեն օր շարունակել եմ այդ պայքարը (ինչպես և իմ բանտակից ընկերներից շատերը), ու պատրաստ եմ եղել դիմակայել իմ նկատմամբ գործադրվող ցանկացած ստորության: Հասարակության մեջ ձևավորված այն կարծիքը, թե երկրում ոչ մի դրական փոփոխություն հնարավոր չէ, ու քաղաքացիները ոչինչ չեն կարող փոխել երկրում` հերքվեց հոգեբուժարանում իմ գտնվելու օրերին: Եվ եթե ես այսօր ոչ միայն հոգեբուժարանում չեմ, այլև գտնվում եմ ազատության մեջ` դա միանշանակ իմ պաշտպանության համար իրենց բողոքի ձայնը բարձրացրած մտավորականների, քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների և վերջապես` Մարդու ճակատագրով մտահոգ միջազգային հանրության պայքարի արդյունքն էր:

Իմ երախտագիտութունն եմ հայտնում ինձ աջակցած յուրաքանչյուրին անխտիր` տեղեկացնելով, որ այդ պայքարն ավարտվել է հաղթանակով, ուստի հաղթանակի առիթով շնորհավորում եմ բոլորին` խնդրելով այն դիտել որպես արդարության հաղթանակ: Սակայն, եթե մինչ այս դեպքը, ՀՀ քաղաքացիների, մտավորականների հայտարարություններն ու պայքարն` ընդհանրապես, լուրջ արդյունքներ չէին տալիս, ապա դա պայմանավորված էր այն բանով, որ այդ պայքարը դրսևորվում էր քաղաքական դիրքորոշմամբ: Եվ քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել քաղաքացիական դիրքորոշում արտահայտող հասարակություն, որևէ քաղաքական պայքար դատապարտված է ձախողման` ում կողմից էլ որ այն դրսևորվի: Ի վերջո, արդարությունը, ազատությունը, ազնվությունը քաղաքացիական դիրքորոշման արդյունք են: Եվ միայն այդպիսի քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակության մեջ կարող է խոսք լինել քաղաքական պայքարի արդյունավետության մասին: Իմ դեպքում, անկախ ամեն ինչից, ինձ աջակցեցին ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ` առաջնորդվելով նշված քաղաքացիական արժեքներով, ուստի հաղթանակը դարձավ անխուսափելի: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին` անուն առ անուն. 1. Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանին 2. Մարդու իրավունքների և ժաղովդրդավարության ինստիտուտին` և հիմնադիր Արմինե Առաքելեանին 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին 4. Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի անդամ Միքայել Բաղդասարյանին 5. Վտարանդի գրողների միությանը և Վահե Ավետյանին (Շվեդիա, Սթոքհոլմ) 6. Ազատ հայեր կազմակերպությանը (Լիբանան) 7. Մտավորականների ֆորումի ավագանուն և համակարգող խորհրդին 8. Հայ քաղաքացիական հասարակություն մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությանը (ԱՄՆ, Լոս Անջելես) 9. Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը 1. Լրագիր էլեկտրոնային կայքէջին, գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանին, լրագրող Նանո Արղությանին 2. Հրապարակ օրաթերթին, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին և լրագրող Սևակ Գրիգորյանին 3. Առավոտ օրաթերթին, գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին և լրագրող Աննա Իսրայելյանին 4. Տարեգիր օրաթերթին, գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանին, լրագրողներ Գայանե Առուստամյանին և Թագուհի Հակոբյանին 5. Ժամանակ օրաթերթին, գլխավոր խմբագիր լուսահոգի Այդին Մորիկյանին 1. մշակութաբան Վարդան Ջալոյանին 2. դրամատուրգ Կարինե Խոդիկյանին 3. արձակագիր Լևոն Ջավախյանին 4. բանաստեղծ Մերուժանին (Հովհաննիսյան) ԽՍՀՄ քաղբանտարկյալ 5. գրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանին 6. հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին 7. վերլուծաբան Անուշ Սեդրակյանին 8. բանասիրական գիտությունների թեկնածու Միքայել Հայրապետեանին 9. գրող Լևոն Խեչոյանին 10. Թաթուլ Մկրտչյանին 11. Արմեն Խաչատրյանին (Ֆրանսիա, Ստրասբուրգ), ինչպես նաև` իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանին (ԽՍՀՄ քաղբանտարկյալ), Ավետիք Իշխանյանին, Թեմիկ Խալափյանին, Միքայել Դանիելյանին, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, լրագրող Սուրեն Սարգսյանին, 168 ժամ և Չորրորդ իշխանություն օրաթերթերին, Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին և Կապիտալ օրաթերթի րագրող Ժաննա Ալեքսանյանին, Հետք էլեկտրոնային կայքէջին և Էդիկ Բաղդասարյանին, Գուրգեն Արսենյանին, Վահագն Ղուկասյանին (Ֆրանսիա) և բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ աջակցել են ինձ այս ժամանակահատվածում: Շնորհակալություն եմ հայտնում կալանավայրի իմ բոլոր ընկերներին` չառանձնացնելով ոչ ոքի, և նրանց մաղթում շուտափույթ ազատում: Ուզում եմ հատուկ ընդգծել խորհրդային տարիներին մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարած, բանտային զրկանքներ կրած այն դիսիդենտների անունները, ովքեր բնակվելով աշխարհի տարբեր երկրներում` իրենց բողոքի ձայնը բարձրացրին իմ պաշտպանության համար. 1. Յուրի Ագաև  (ֆիզիկոս ԱՄՆ, Նյու Ջերսի) 2. Վլադիմիր Բուկովսկի (ժամանակին փոխանակվել է Չիլիի կոմկուսի ղեկավար Լուիս Կոռվալանի հետ), Անգլիա, Լոնդոն 3. Յուրի Օռլով (ԽՍՀՄ ակադեմիկոս, ԱՄՆ, Նյու Յորք) 4. Իվան Կովալյով (ԱՄՆ, Նյու Յորք) 5. Տանյա Օսիպովա (ԱՄՆ, Նյու Յորք) 6. Ալեքսանդր Բալոնկին (ֆիզիկոս, դոկտոր) 7. Գրիգոր Եղյան (ԱՄՆ, Լոս Անջելես) 8. Կարապետ Քիրամիջյան (ԱՄՆ, Լոս Անջելես) 9. Բագրատ Շահվերդյան (ԱՄՆ, Լոս Անջելես) 10. Պարույր Հայրիկյան (Երևան) 11. Շահեն Հարությունյան (ԱՄՆ, Լոս Անջելես) Առանձնահատուկ, իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և աշխարհի այն ժողովրդավարական երկրներին, որոնց մտահոգել է իմ ճակատագիրը: Մասնավորապես, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ազատության խորհրդանիշ և դրոշակակիր Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան մեծարգո տիկին Մարի Յովանովիչին, ով Առավոտ օրաթերթի միջոցով փոխանցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ողջույնը` բանտից իմ ազատվելու կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter