HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Անկախ Ղարաբաղում ծնված սերունդը հրաժեշտ տվեց դպրոցին

verjin-zangԱյսօր Ղարաբաղի 164 հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Դպրոցական կյանքին հրաժեշտ տվեցին թվով 1582 աշակերտներ, որոնք հիմնականում 1992 թվականին ծնված երեխաներն են: Երեխաներ, որոնք լույս աշխարհ են եկել պատերազմական պայմաններում, աչքերը բացել նկուղներում՝ տեսնելով միայն մթության մեջ լողացող աղոտ մի լույս, լսելով ռումբերի եւ հրթիռների պայթյուններ: Երեխաներ, որոնց մայրերն ամեն անգամ արցունքն աչքերին իրենց ամուսիններին ռազմաճակատ են ճանապարհել եւ անհամբեր սպասել նրանց ողջ եւ առողջ վերադարձին: Այդ շրջանավարտներից ոմանք ծնվել են արդեն իսկ ազատագրված Շուշիում եւ հրթիռակոծությունից ազատված Ստեփանակերտում: Սա այն սերունդն է, որի համար ադրբեջանցին միայն սահմանի այն կողմում կարող է լինել: Այն սերունդը, որ ծնվել ու մեծացել է արդեն իսկ անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, հանուն որի կյանքն են զոհաբերել նրանցից շատերի հայրերը: Եւ հենց այս շրջանավարտների համար է, որ Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների հանձնման հարցերն անհեթեթ են ու անհասկանալի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter