HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին

23_05-s-sargsyanՍիրելի' շրջանավարտներ, Այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի: Դուք շատ իղձեր ու ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարևոր ընտրության առջև: Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Դրա համար պետք է լինեք Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ և պարզապես լավ մարդ: Մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով: Այս հանդիսավոր օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ,  վստահ եմ` դուք էլ շնորհակալության ու գնահատանքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին և ավագ ընկերոջ իրավունքով խորհուրդ եք տալիս դպրոց ու գիտելիքների աշխարհ մուտք գործող առաջին դասարանցիներին: Դուք ողջ կյանքում հիշելու եք ձեր դպրոցական ընկերներին, հիշելու եք մարդասիրության ու հայրենասիրության անփոխարինելի արժեքները, որ ձեր մեջ սերմանել է դպրոցը: Սիրելի' շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին ու ուսուցիչներին: Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, երջանկություն և ամենայն բարիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter