HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 օր Հայկական ակնաբուժության նախագիծը «Արմենիա Մարիոթ»-ի հյուրն է

Մայիսի 25-ից 31-ը «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը (ՀԱՆ) հյուրընկալվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում: Այս շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ծանոթանալու 2003թ-ից ՀԱՆ-ի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրին, ինչպես նաև  իր լուման ներդնելու Հայաստանում ձեռքբերովի կուրության կանխարգելման գործում: Հյուրանոցի այցելուներն ու բոլոր ցանկացողները կարող են դրամական նվիրատվություն կատարել ՀԱՆ-ի գանձանակում կամ մասնակցել խաղարկությանը: Մայիսյան յոթ օրերին հավաքված գումարը «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը կմիավորի իր ներդրումներին և կօգտագործի Հայաստանի շրջաններում բնակվող երեխաների և մեծահասակների տեսողության ստուգման և բուժման համար: Այս տարի ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը լույս են բերում  Կոտայքի,  Տավուշի, Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչների աչքերին:  2003թ-ից ի վեր «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը բուժօգնություն է տրամադրել մոտ 230000 մարդու: Կուրության հանգեցնող ակնային հիվանդություն ունեցող տասը չափահասներից յոթն առաջին անգամ այդ մասին տեղեկացել են ՀԱՆ-ի ակնային զննումների շնորհիվ: ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել 9400 մարդ: Բժշկական վերապատրաստմանը մասնակցել է 1500-ից ավելի առաջնային բուժօղակի մասնագետ` ներառյալ 61 ակնաբույժ և 37 ակնաբուժական բուժքույր Հայաստանի տարբեր շրջաններից: «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը և «Արմենիա Մարիոթ»-ը  համագործակցում են հյուրանոցի`  Հանրությանը ծառայելու ոգի ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter